The New York Times-ի աշխատակիցները հրապարակել են այն մարդկանց, երկրների եւ կազմակերպությունների ցուցակը, որոնց նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը վիրավորել է թվիթերյան իր էջում: Վարկանիշում 426 կետ կա: Թրամփը վիրավորել է ոչ միայն քաղաքական գործիչներին, այլեւ փոփ աստղերին:

Նախընտրական քարոզարշավի ընթաքում Դոնալդ Թրամփը վիրավորել է Դեմոկրատական կուսակցությունից իր ընդդիմախոսներ Բարաք Օբամային եւ Հիլարի Քլինթոնին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Կոմիին, ինչպես նաեւ այնպիսի ազդեցիկ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ինչպիսիք են CNN-ը, CBS-ը, Associated Press-ը, The New York Times-ը:

Թրամփը վիրավորական արտահայտություններ է արել նաեւ ռեփեր Սնուփ Դոգի, դերասաններ Մերիլ Սթրիփի, Ուոփի Գոլդբերգի, Ալեք Բոլդուինի, Նիլ Յանգի եւ այլ աստղերի հասցեին: Գործարարը նաեւ կտրուկ է արտահայտվել Չինաստանի, ԿԺԴՀ-ի եւ Մեքսիկայի հասցեին: