Հայաստանում ճարտարապետների հեղինակային իրավունքները պաշտպանված չեն: Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ճարտարապետ Արմեն Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ պատմամշակութային նշանակության բազմադարյա շենքերի տեսքը կտրուկ փոխվում է, եւ այստեղ հեղինակային իրավունքի մասին խոսք այլևս չկա:
«Ճարտարապետական շինությունը նույնպիսի արվեստի գործ է, ինչպես և նկարը կամ քանդակը, եւ դրա ստեղծողի հեղինակային իրավունքն ու յկարծիքը պետք է հաշվի առնվի ինչպես նախագծման փուլում, այնպես էլ շենքի հետագա շահագործման եւ տեսքը փոխելու ընթացքում: Հայաստանում կառուցվող շենքերի նկատմամբ հեղինակային վերահսկման ապահովման խնդիր գոյություն ունի»,- պարզաբանեց ճարտարապետը:
Ճարտարապետ Վրույր Քոչարյանը իր հերթին հայտարարեց, որ հենց ճարտարապետները պետք է պայքարեն իրենց հեղինակային իրավունքի համար՝ հատկապես նրանք, ովքեր իրենց մասնագիտության բերումով պաշտոններ են զբաղեցնում երկրի պետական հաստատություններում: «Ճարտարապետների կարծիքը միշտ առարկայական նշանակություն է ունեցել հասարակության մեջ, սակայն հետխորհրդային ժամանակաշրջանում ճարտարապետները հաճախ «վաճառում» են իրենց դերը, եւ նրանց խոսքն այժմ այդքան էլ կարևոր չէ: Եթե մենք շարունակենք այս տեմպերով, հնարավոր է, որ նոր կառույցներն ապագայում ևս կխեղաթյուրվեն»,- նշեց Քոչարյանը:
Հայաստանում մեր հեղինակային իրավունքները պաշտպանված չեն. ճարտարապետ
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























