Երեւանում բազմահարկ շենքերի մեծ մասը իրենց դիրքով եւ չափերով չեն համապատասխանում մայրաքաղաքի դիմագծին: Նման կարծիք հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ճարտարապետ Արմեն Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ այդ շենքերը նաեւ չեն համապատասխանում ընդունված անվտանգության չափանիշներին: «Իրականացնելով «Հին Երեւան» նախագիծը, որը 4-5 հարկանի շենքեր է ենթադրում, մենք հասկանում ենք, որ ժամանակակից քաղաքը բարձրահարկ շենքերի առկայություն է ենթադրում: Դրանք պետք է կառուցվեն վերջին տեխնոլոգիաների եւ ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառմամբ»,- նշեց ճարտարապետը:
Մինչդեռ, նրա խոսքով, Երեւանում շատ նոր շինություններ կառուցված են հնացած հայ կամ խորհրդային ավանդույթներում՝ ոչ արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: «Ճարտարապետությունը պետք է պահպանվի ազգային ավանդույթներում, սակայն հնից կառչել եւս չարժե. նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային փորձը չպետք է անտեսվի»,- ընդգծեց Հայրապետյանը:
Երեւանում բարձրահարկ շենքերի մեծ մասը չի համապատասխանում մայրաքաղաքի դիմագծին. ճարտարապետ
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























