Իտալիայի Սարդինիա կղզու Օլոլաի քաղաքում սկսել են անշարժ գույքը վաճառել ռեկորդային ցածր գներով: CNN-ի փոխանցմամբ, այնտեղ կարելի է տուն գնել մեկ եվրոյով: Վերջին մի քանի տասնամյակում քաղաքի բնակչությունը կրկնակի կրճատվել է, եւ այդկերպ փորձում են նոր բնակիչների ներգրավել:
Ներկայումս Օլոլաի քաղաքում կա վաճառքի հանված շուրջ 200 տուն: Նրանց, որոնք կցանկանան տեղափոխվել այստեղ, խոստանում են իդիլիական կյանք՝ լճերով, գետերով ու բլուրներով շրջապատված:
Քաղաքում անշարժ գույքը վաճառվում է մեկ պայմանով, որ սեփականատերերը երեք տարվա ընթացքում կվերանորոգեն տունը: Տեղի պաշտոնյաների հաշվարկներով, վերանորոգումը կարժենա 25 հազար եվրո, հաղորդում է Lenta-ն:



























