Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության ինը երկրներից պահանջել է մինչեւ փետրվարի 5-ը օդի աղտոտման դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Եթե Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռումինիան, Հունգարիան, Չեխիան եւ Սլովակիան անհապաղ քայլեր չձեռնարկեն, որոնք անմիջապես կհանգեցնեն օդում վնասակար նյութերի մակարդակի նվազեցմանը մինչեւ ընդունելի մակարդակ, ապա Եվրահանձնաժողովը հայց կներկայացնի Եվրամիության դատարան, հայտարարել էբնապահպանության եւ ձկնորսության հարցերով ԵՄ-ի կոմիսար Կարմենու Վելլան:
Վերոնշյալ երկրների շրջակա միջավայրի նախարարների հետ ճգնաժամային հանդիպման ավարտին եվրահանձնակատարը նշել է, որ նրանց նախատեսած քայլերը բավարար չեն օդի աղտոտման դեմ պայքարի համար: Նա պարզաբանել է, որ այդ ծրագրերը դեռ կստուգվեն, փոխանցում է Deutsche Welle-ն:
ԵԽ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր տարի ԵՄ-ում օդի աղտոտվածության պատճառով մոտ 400 հազար մարդ է մահանում:




























