Գերմանիայից հարյուրավոր երեխաներ եւ դեռահասներ ջիհադականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում են:
Ինչպես հայտնել է սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մասենը, մոտ 290 երեխաներ եւ դեռահասներ Սիրիա եւ Իրաք են տարվել կամ այնտեղ են ծնվել, փոխանցում է Reuters-ը:
Վերադառնալու դեպքում նրանք կարող են սպառմալիք ներկայացնել հասարակական անվտանգությանը, կարծում են Գերմանիայի հատուկ ծառայությունները, քանի որ նրանք կերադառնան «լվացված ուղեղներով, նրանց առջեւ հարձակումեր կատարելու խնդիր է դրված»:
Նրանց մեծամասնությունը հիմա Սիրիայում եւ Իրաքում է, բայց ոմանք ծնողների հետ Գերմանիա են վերադարձել: Հատուկ ծառայությունները նման ընտանիքներին հետեւում են՝ հնարավոր ահաբեկչություններից խուսափելու համար, հայտնում է DW-ն:




























