2010 թվականի ամենամեծ ձեռքբերումը անվճար ծննդօգնությունն է, ինչպես նաեւ քայլերն ուղղված երեխաների անվճար ստացիոնար բուժման ապահովումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նեծց խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Իսկ 2010-ի ամենամեծ բացթողումը նա համարեց բժշկական օբյեկտների կառավարման համակարգի թերությունները:
Հարցին, թե ի՞նչ է նախընտրում նախկին նախարարը Ամանորի սեղանին, Բաբլոյանը պատասխանեց. «Ես հայ ժողովրդի տիպիկ ներկայացուցիչ եմ եւ ամանորյա սեղանին սիրում եմ բոլոր ժողովրդական եւ ավանդական ուտեստները»:
Ձմեռ Պապից Բաբլոյանը, ինչպես եւ ենթադրվում էր, առողջություն է ուզում իր եւ եւ ողջ հայ ժողովրդի համար: «Բացի այդ, ես ամբողջ ժողովրդի համար խնդրում են կրթվածություն եւ ապահովություն»,- խոստովանեց նա:





























