Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին սպառնում է կոշտ միջոցներ ձեռք առնել նրանց դեմ, որոնք փորձում են երկրում իրավիճակն ապակայունացնել գալիք նախագահական ընտրությունները բոյկոտելու երկրի ընդդիմության կոչերից հետո։ Նա նշել է, որ թույլ չի տա 2011 թվականի իրադարձությունների կրկնությունը։
Ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել ընտրությունները՝ անվանելով դրանք «ֆարս» մի շարք պոտենցիալ թեկնածուների ձերբակալությունից հետո։ Բացի այդ, մի քանիսին ստիպել են չմասնակցել նախագահական ընտրարշավին։ Արդյունքում, Սիսին դարձել է ընտրությունների միակ թեկնածուն։




























