Ռուսաստանը Ֆրանսիային դիտում է որպես Եվրոպայում հիմնական գործընկերներից մեկը՝ ջանալով զարգացնել երկխոսությունը պարգմատիզմի եւ իրավահավասարության հիմքի վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ցանկանում եմ շեշտել, որ մենք Ֆրանսիային դիտում է որպես Եվրոպայում հիմնական գործընկերներից մեկը՝ ջանալով երկկողմ եւ բազմակողմ բոլոր հարցերի շուրջ երկխոսությունը զարգացնել պարգմատիզմի եւ իրավահավասարության հիմքի վրա»,-ասել է Պուտինը «Ֆրանս-ռուսական առեւտրարդյունաբերական պալատ» ասոցացիայի Տնտեսական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։




























