Երեւանի 2 նախկին դպրոցների շենքերը կնվիրեն մայրաքաղաքի իշխանությանը՝ մանկապարտեզներ եւ նախադպրոցական այլ ուսումնական հաստատություններ (երաժշտական դպրոցներ, մարզադպրոցներ, արվեստի դպրոցներ) ստեղծելու նպատակով: Որոշման համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության փետրվարի 1-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց Պետգույքի վաչության պետ Արման Սահակյանը:

Մասնավորապես՝ կփոխանցվեն Շոթա Ռուսաթավելու անվան թիվ 23 նախկին դպրոցի եւ թիվ 81 նախկին միջնակարգ դպրոցի շենքերը: «Այս դպրոցները օպտիմալացման նպատակներով միավորվել են մայրաքաղաքի ուրիշ ուսումնական հաստատությունների հետ, իսկ նրանց գույքը փոխանցվել է կառավարությանն առնընթեր Պետգույքի վարչությանը»,- նշեց Սահակյանը: