Հունվար ամսին բիթքոինի մասնաբաժինը կրիպտոարժութային շուկայում հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Պատճառը դրա փոխարժեքի անկումն է 30 տոկոսով եւ այլընտրանքային կրիպտոարժույթների քանակի աճը, հաղորդում է «ՌԲԿ»-ն:
Coinmarketcap ագրեգատորի տվյաներով՝ բիթքոինի մասնաբաժինը կրիպտոարժույթի շուկայի ընդհանուր կապիտալիզացման մեջ նվազել է 32.6 տոկոսով. սա բիթքոինի ստեղծումից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է:
Փետրվարի 1-ին բիթքոինը զբաղեցնում է շուկայի 33 տոկոսը, դրա կապիտալիզացիան 160 մլրդ դոլար է կազմում, իսկ կրիպտոարժութային ամբողջ շուկայի կապիտալիզացիան՝ 480 մլրդ դոլար:



























