Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի ապրանքների առաջնային վերահսկողության վարչությունը փակվելու է: Համապատասխան որոշումը հաստատվել է փետրվարի 1-ին կառավարության նիստին: Նախագիծը ներկայացրել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նա նշել է, որ ապրանքների վերահսկողությունը մինչեւ մաքսային պահեստերից դուրս գալը կարող է իրականացվել մաքսային բաժանմունքների կողմից: