Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխումները ենթադրում են, որ ուղեւորը ստիպված չի լինի վճարել տեղփոխումների համար: Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխման աշխատանքային խմբի ղեկավար, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:
Ըստ նրա, տեղփոխումների առավելագույն քանակը երեքն է: «Սկզբունքն այն է, որ տոմսային համակարգը կկառուցվի այնպես, որպեսզի մարդը տեղփոխումներից անկախ մեկ երթուղու համար վճարի մեկ անգամ»,- նշեց փոխնախարարը: Թե վճարման ինչ համակարգ կընտրվի (ժամանակով, կիլոմետրով, կանգառների քանակով), դեռեւս որոշված չէ: Դեռ հայտնի չէ նաև, թե որքան կկազմի հասարակական տրանսպորտի ուղեվարձի չափը:
Ավտոբուսների՝ դժգոհության առիթ դարձած 18 մետր երկարությունը բացատրվում է դրանց խնայողականությամբ: «Եթե կարելի է մեծ ավտոբուսներ օգտագործել, որոնք ավելի շատ ուղեւորներ կարող են տեղափոխել ավելի ցածր գնով, ինչու՞ չօգտագործել դրանք», - ասաց Նիկոյանը: Նա հիշեցրեց, որ խնայողականության շնորհիվ մեծ ավտոբուսները թույլ կտան կրճատել ծախսերը եւ նվազեցնել ուղեվարձի չափը:
Ծրագիրը կոչված է երթուղիների քանակի կրճատման հաշվին քաղաքի կենտրոնը թեթեւացնելուն: «Եթե 18 մետրանոցները անհարմարություն կառաջացնեն, դրանք կփոխարինվեն 12 մետրանոցներով, որոնք այժմ Երեւանում գործում են»,- ասաց Նիկոյանը: Կանգառների թիվը խորհրդատուն առաջարկեց ավելացնել 840-ից մինչեւ 1180, սակայն այս հարցը դեռեւս բաց է մնում:
Խոսելով ծրագրի իրականացման ժամկետների մասին՝ փոխքաղաքապետը նշեց, որ ժամանակացույցից շեղումներ դեռ չկան, եւ տարեվերջին նախատեսվում է կնքված պայմանագրեր ունենալ: «Եթե պայմանագրերը կնքվեն, ավտոբուսները ճանապարհին կլինեն»,- պարզաբանեց Նիկոյանը` հավելելով, որ նման լայնամասշտաբ փոփոխությունները կարող են նաեւ ժամանակացույցից շեղումների հանգեցնեն:
Երեւանի քաղաքապետարանում նոր տրանսպորտային ցանցի շրջանակներում ուղեվարձի չափը դեռ չեն հաշվարկել
Հասանելի է
русский


























