ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը փետրվարի 1-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը` ք. Մոսկվա):
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակ Զաքարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:
Զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձահատկությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ զարգացումները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցության ամրապնդման եւ խորացման համար:



























