Ստամբուլում Հրանտ Դիքնի սպանության գործով հերթական դատական նիստին պաշտպանական խոսքով հանդես է եկել Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության սպա, գործով անցնող կասկածյալ Հաջը Օմեր Ունալըրը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Հաջը Օմեր Ունալըրը դատարանում նշել է, որ ժանդարմերիայի իր անմիջական հրամանատար Օքան Շիմշեքից տեղեկացել է, որ Յասին Հայալ անունով մեկը մահափորձ է կազմակերպում Հրանտ Դինք անունով հայ լրագրողի դեմ։ «Հաջորդ օրը հետախուզության աշխատակիցների հավաքի ժամանակ տեղեկացա, որ Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը եւս տեղյակ է Հրանտ Դինքի դեմ մահափորձի կազմակերպման մասին։ Հաջորդ օրը մոտեցա Օքան Շիմշեքին եւ ասացի, որ Դինքի հետ կապված հրաման չեմ ստացել, իսկ նա ասաց, որ ինձ կտեղեկացնի հետո մանրամասներին։ Հետագայում որ ոչինչ չհանձնարարեցին ինձ, ես էլ կարծեցի, որ սխալ ահազանգ է եղել»,–նշել է Հաջը Օմեր Ունալըրը։



























