Հայ հանրության շատ շերտեր, չնայած երկրում եղած խնդիրներին եւ գործող իշխանության պասիվ դիրքորոշմանը, ղարաբաղյան շարժման 30-ամյակը ըստ արժանվույն նշելու ակտիվություն եւ ցանկություն են դրսեւորել: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, նախկին «Ղարաբա» կոմիեի անդամ Ալեքսան Հակոբյանը:
Նա հիշեցրեց, որ այս տարի փետրվարի 20-ին լրանում է ղարաբաղյան շարժումը սկսելու 30 տարին: «Ղարաբաղյան շարժման հիմնական խնդիրը Ղարաբաղի եւ նրա բնակչության անվանգության ապահովումն էր, ինչը ձեռք է բերվել»,- շեշտեց նա:



























