ԱՄՆ-ի ազգային միջուկային դոկտրինում նշված է, որ Ռուսաստանի կողմից միջուկային պոտենցիալի արդիականացումը վկայում է գերտերության կարգավիճակին ու սպառազինությունների մրցավազքին վերադառնալու նրա վճռականության մասին, փոխանցում է Life-ը։
«Մեր մտահոգությունը կապված է Ռուսաստանի կողմից ռազմական ստրատեգիայի ընդունմամբ, որը ենթադրում է հաջողության հասնել միջուկային պոտենցիալի հաշվին։ Այս իրադարձությունները՝ Կրիմի բռնազավթման եւ մեր դաշնակիցներին միջուկային սպառնալիքի հետ մեկտեղ հաստատում են գերտերությունների դիմակայությանը վերադառնալու Մոսկվայի մտադրությունները»,-ընդգծված է փաստաթղթում։




























