Մոսկվայում եղանակային վատ պայմանները եւ ձյան տեղումներն անդրադարձել են նաեւ Երեւանի հետ ավիահաղորդակցության վրա:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվության համաձայն՝ հետաձգվել են Մոսկվայից Երեւան եւ հակառակ ուղղությամբ «Աերոֆլոտ», «Սիբիր», IBERIA LINEAS AЙREAS DE ESPANA, S.A, EMIRATES ավիաընկերությունների մի քանի չվերթներ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Մոսկվայի օդանավակայաններում 48 չվերթ հետաձգվել է, եւս 14-ը չեղարկվել: Մոսկվայի ժամանակով 11:20-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 11 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 14 չվերթ, եւս 7 չվերթ ուշացումով կթռչի: «Շերեմետեւոյում» հետաձգվել է 30 չվերթ:



























