Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում թուրքական «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ժամանակ զոհվել է հինգ թուրք զինվորական։ Այս մասին հայտարարել են երկրի գլխավոր շտաբից, փոխանցում է Reuters-ը։

 «Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատները (YPG) թուրքական տանկ են խփել, որի արդյունքում զոհվել են հինգ զինվորականներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Թուրքիայի գլխավոր շտաբում հայտնել են քրդական կազմավորումների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 15 օբյեկտների ոչնչացման մասին։ 

Աֆրինում հայտարարել են, որ Սիրիայում թուրքական ավիահարվածներին ու կրակոցներին զոհ է գնացել 150 մարդ

Աֆրինի հյուսիսում քրդուհին գրոհայինների տանկ է խփել

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ