Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկեց երթը՝ ընդդեմ թանկացումների։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթից առաջ հանրահավաք է կայացել, իսկ այժմ մեկնարկում է երթը։

Երթն ընթանալու է Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղով։

Երթի մասնակիցները վանկարկում են «Թանկացմանն ասում ենք՝ ոչ», «Թալանին ասում ենք՝ ոչ» կարգախոսները։ 

Երթից հետո Շառլ Ազնավուրի հրապարակում ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու իրենց հետագա անելիքները