Մոսկվայում գնդակահարվել է Դաղստանից ժամանած 48-ամյա մի կին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքերով, դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:50-ին,  Տեպլիչնիյ նրբանցքի բնակելի շենքի շքամուտքի մոտ հայտնաբերվել է Դաղստանի 48-ամյա բնակչուհու մարմինը:

Դեպքի վայր ժամանած փորձագետները փաստել են, որ կնոջ մահը վրա է եկել մոտ երեք ժամ առաջ հրազենային վնասվածքից:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով (սպանություն): ճշտվում են դեպքի հանգամանքները: