Ստամբուլի հայ համայնքի հիմնադրամների նախագահները օրակարգային խնդիրների քննարկման համար հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան։

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»–ից, փետրվարի 7–ին, Ստամբուլի նահանգապետարանում տեղի ունենալիք քննարկմանը մասնակցելու է նաեւ երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։

Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է պատրիարքի ընտրությունների հետ կապված հարցերը, քանի որ հանդիպմանը հրավիրվել է նաեւ պատրիարքական ընտրությունների նախաձեռնող խմբի խոսնակ, իրավաբան Սեպուհ Ասլանգիլը։