Փետրվարի 7-ին Երեւանում ֆուտբոլային տրամադրություն կտիրի. առաջին անգամ Հայաստան կժամանի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը:
2006-ից ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա Ընկերության» հետ համատեղ յուրաքանչյուր ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին կազմակերպում է ամենանշանավոր գավաթի միջազգային շրջագայությունը։ Այս տարի Գավաթը կայցելի 50 երկիր, որից 24-ում այդ թվում՝ Հայաստանում, այն նախկինում երբեք չի եղել:
Երեւանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որի մասնակիցները Գավաթը տեսնելու եւ կազմակերպիչներին շրջագայության վերաբերյալ հարցեր ուղղելու բացառիկ հնարավորություն կունենան:
Ասուլիսին կհետեւի Գավաթի հանրային ցուցադրությունը: Կոկա-Կոլա-ն եւ ՖԻՖԱ-ն բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են մասնակից դառնալու այս պատմական իրադարձությանը եւ անձամբ տեսնելու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթը: Հանրային ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 7-ին` ժամը 16:00 – 17:00, Ազատության հրապարակում եւ բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
Ի դեպ, Ֆուտբոլի ամենանշանավոր ոսկե գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:
Գավաթի երեւանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ ՀՀ Նախագահը Գավաթը կընդունի 1998-ի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:
Երեւանում՝ Կոկա-Կոլա-ի հետ ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության ընթացքին ֆուտբոլասերները կարող են հետեւել նաեւ միջոցառման ինֆորմացիոն գործընկերոջ` Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում: Գավաթի շրջագայության լուսանկարները կտեղադրվեն Coca-Cola Երջանկության գործարան ֆեյսբուքյան էջում:
ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչեւ մայիս այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ:




























