«Երթերով ու ցույցերով հարցերը չեն լուծվում: Եթե լուծվեր, մեր գործընկերները հարցը չէին տեղափոխի կրկին խորհրդարան»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան »խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ այս խմբակցության պատգամավորներից միացել են հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու «Ելք»-ի նախաձեռնությանը:

«Ելք»-ը արտահերթ նիստը փողոցում չի հրավիրում, այլ Ազգային ժողովում եւ մենք ասել ենք՝ այս փուլում մենք տեսնում ենք, որ այս խնդիրը պիտի կարգավորվի Ազգային ժողովում:

Խնդիրը կարգավորվում է օրենսդրկան լուծումներով եւ քանի որ «Ելք»-ը առաջարկում է այն նույն առաջարկը, որը մենք ենք արել Հարկային օրենսգրքքւմ փոփոխություն եւ եկամտահարկի նվազեցում, հասկանալի չէր լինի, եթե մենք մեր ներկայացրած առաջարկը, որը նախորդ քառօրյայում մերժվեց, չմիանայինք»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս շեշտել է, որ խնդիրները օրենսդրական լուծումներ են պահանջում: Պատգամավորն ամեն դեպքում, մեծ ակնկալիք չունի, որ ԱԺ դահլիճում անհրաժեշտ քվորումը կապահովվի նիստ գումարելու համար: