Թուրքիան Ռուսաստանից միայն Ս-400 չէ, որ գնել է, այլ նաեւ սպառազինության այլ տեսակներ: Այս մասին փետրվարի 14-ին «ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական գործարքների հետագա կնքման վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Նրա խոսքով՝ այդ սպառազինությունը ձեռք է բերվել ե՛ւ 1990-ական թվականներին, ե՛ւ 2000-ականներին, սակայն ոչ զգալի ծավալով: «Այնպես որ՝ այո՛, Թուրքիան նույնիսկ շատ է ռուսական սպառազինություն ձեռք բերել»,- նշեց Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի Թուրքիայի ղեկավարությունը ցանկություն էր հայտնել ձեռք բերել մեծ եւ միջին հեռահարության ռուսական զենիթահրթիռային համակարգ, «Տրիումֆ» Ս-400 զենիթահրթիռային համալիր:




























