Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է «Ակնթարթային» վարկեր նվազեցված տոկոսադրույքներով եւ առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով գյուղատնտեսական նպատակով վարկերը՝ 19,5%-ով:

Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, առավելագույնը 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի գումարի չափով: ՀՀ դրամով վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը գյուղատնտեսական նշանակության են: Վարկերը տրամադրվում են առանց որեւէ ապահովման միջոցի եւ գրավի:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկցած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ: Ընդ որում, այս վարկերն այսուհետ տրամադրվելու են Visa Electron ակնթարթային տրամադրման չիպային քարտերով, որը հաճախորդը ստանում է անմիջապես:

«Ակնթարթային» վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք հետեւյալ հղմամբ՝  կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր «Ակնթարթային» վարկեր  հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երեւանում, 42-ը՝ մարզերում եւ 3-ը՝ ԼՂՀ-ում: