1975 թվականի Հելսինկյան համաձայնագրերը  ստորագրվել են փոխզիջման հիման վրա: Արեւմուտքը ճանաչում էր սովետական գերիշխանությունը Արեւելյան Եվրոպայում որպես փոխանակություն Սովետական Միության կողմից մարդու իրավունքների ճանաչմանը: Ինչպես ցանկացած փոխզիջման, սրա մեջ եւս կար հակասություններ: Ստորագրված տասնյակ սկզբունքներից երկուսը բացահայտորեն հակասում էին մեկը մյուսին` «ազգերի ինքնորոշման» եւ «սահմանների անձեռնմխելիության» սկզբունքը: Այդ երկու սկզբունքներից միայն մեկը կարող է գործել ներկա պահին եւ ոչ երկուսը միաժամանակ: 1975 թվականին սահմանների անձեռնմխելիությունը դեռեւս գերազանցում էր ազգերին ինքնորոշման սկզբունքին:

Իսկ քսան տարի անց այդ երկու սկզբունքները փոխվեցին տեղերով:  Վերացավ սահմանը երկու Գերմանիաների միջեւ, սակայն  սահման առաջացավ Չեխիայի եւ Սլովակիայի միջեւ,  ԽՍՀՄ փլուզումը` 15 նոր երկրներով, Հարավսլավիան` ութ նոր պետական միավորումներով, հստակորեն ցույց տվեցին, որ սահմանների անձեռնամխելիության  սկզբունքը արխիվում է եւ առաջին պլան է դուրս եկել ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Հելսինկյան համաձայնագրերի ստորագրումից քսան տարի հետո ստեղծվեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը:

ԵԱՀԿ-ն պետք է զբաղվի սառեցված հակամարտություններով, ինչպիսիք են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած ԼՂՀ հակամարտության հարցը, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկու վրացական պետությունների` Աբխազիայի եւ Օսիայի խնդիրը, որոնք 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո իրենց անկախ հռչակեցին: Ի՞նչ է գործնականում անում ԵԱՀԿ-ն, որ լուծի այդ սառեցված հակամարտությունները: Ոչ մի բան: Վերջիվերջո , քանի դեռ շարունակվում է հակամարտությունը , Վիենայի կարծիքով, պետք է գոյություն ունենա ԵԱՀԿ-ն:

Նա ոչ միայն չնպաստեց հակամարտությունների կարգավորմանը, այլեւ նպաստեց իրավիճակի վատթարացմանը: Օրինակի համար, երբ նա թույլ տվեց, որ Ռուսաստանն իր խաղաղապահներին մտցնի Վրաստանի տարածք, դա ողբերգական սխալ էր, այն դեպքում, երբ խաղաղարար ուժերը պետք բազմազգ լինեն եւ ոչ թե մեկ ազգի ներկայացուցիչներից կազմված:

Բացի այդ ԵԱՀԿ-ն ներկա պահին իրականացնում է շուրջ քսան օպերատիվ «առաքելություն» , որոնց ներգրավված են հազարավոր միջազգային աշխատակիցներ: Ըստ էության, դա ավելի քիչ է, քան անում է Եվրամիությունը, եւ դրանով ամեն ինչ ասված է:

ԵԱՀԿ` անօգուտ եւ թանկարժեք զրուցատեղի է, որը մեր վրա արժենում է տարեկան 150 մլն եվրո: ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը մշտապես հավաքներ են անցկացնում, իսկ ԵԱՀԿ-ն բարձր մակարդակի հանդիպում չէր անցկացրել  1999 թվականից: Ասթանայում վերջերս անցկացրած հանդիպումը իր առանձնահատկությամբ ցույց տվեց, որ այն ոչ մեկին պետք չէ: Այն Եվրատլանտյան համագործակցության խորհրդի անօգուտ կրկնօրինակն է: Այս երկու կազմակերպություններնն ունեն միեւնույն անդամները, սակայն մեկն աշխատում է, մյուսը` ոչ: Լուծարենք ԵԱՀԿ-ն եւ ոչ մեկին վնաս  չենք պատճառի: