ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը կհանդիպի Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ: Իվանկան կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողություններին, հաղորդում է Reuters-ը:
Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ Իվանկա Թրամփը փետրվարի 23-ին նախագահի հետ կճաշի Սեուլի իր նստավայրում: Ըստ նրա՝ Իվանկան չի պատրաստվում հանդիպել Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների հետ:




























