Սաուդյան Արաբիայի արեւմուտքում գնդակի մեծության կարկուտ է տեղացել, հաղորդում է Arabnews-ը։
Երկրի բնակչությունը սոցիալական ցանցերում է տեղադրում կարկուտի լուսանկարներ եւ տեսանյութեր։ Մեդինայում կարկուտը տեղատարափ անձրեւի հետ մեկտեղ վնաս է հասցրել մեքենաներին։
Թագավորության արեւմուտքում որոշում են կայացվել փակել ուսումնական հաստատությունները։ Նաեւ հաղորդվում է երկրում ջերմաստիճանի անկման մասին։





























