Միկի Մաուսին պատկերող ամենամեծ ծաղկե ինստալացիան տեղադրվել է Դուբայի Dubai Miracle Garden-ում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Khaleej Times-ը:
Ինստալացիայի ստեղծումը նվիրված է Միկի Մաուսի ծննդյան 90-ամյակին: Պարբերականի տվյալներով՝ մկնիկի 18 մետրանոց ֆիգուրը գրեթե 100 հազար ծաղիկներից եւ բույսերից է բաղկացած, որոնց ընդհանուր ծավալի մոտ 35 տոննա է: Ամբողջ կոնստրուկցիան հիմնված է պողպատե կարկասի վրա, 50 տոննա երկաթբետոնից պատրաստված պատվանդանի վրա: «45 օր է պահանջվել ավելի քան 100 աշխատողներից, դիզայներներից, ինժեներներից եւ ֆլորիստներերից բաղկացած թիմին այս ծաղկե քանդակի ստեղծման համար»,- Dubai Miracle Garden-ի ստեղծող կամ համահիմնադիրր Աբդել Նասեր Րահալը:
Պարբերականը նշում է, որ քանդակը Disney ընկերության՝ Մերձավոր Արեւելքում երբեւե ստեղծված առաջին սիմվոլն է եւ արդեն իսկ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նշվում է, որ սա Dubai Miracle Garden-ի` թվով երրորդ ռեկորդն է:






























