Շվեյցարիացի գիտնականներին հաջողվել է գտնել ջութակի պատրաստման համար այնպիսի ծառ, որը թույլ է տալիս այնպիսի ձայն ստանալ, որը համեմատելի է հռչակավոր Ստրադիվարիուսի ստեղծագործություններին։ Այսպիսի հաջողության հասնել հնարավոր է եղել ծառի սնկերի միջոցով, հաղոորդում է Salzburger Nachrichten-ը։

Ներկայումս բազմաթիվ թեորիաներ կան, որոնք բացատրում են վարպետի գաղտնիքը։ Դրանցից մեկը հաստատում է, որ Ստրադիվարիուսը կտրում էր ծառերը կիսալուսնի ժամանակ, մյուսները ենթադրում են, որ նա օգտագործել է հատուկ լաք։ Նորագույն թեորիաները նշում են, որ վճռորոշ դեր է խաղացել ծառի խտությունը:

Երբ վարպետը ջութակ էր պատրաստում Իտալիայի Կրեմոնա քաղաքում,Եվրոպայում ավարտին էր մոտենում 70-ամյա երկար ձմեռների եւ ցուրտ ամառների շրջանը։ Դրա պատճառով ծառերը աճում էին դանդաղ, իսկ խտությունը բարձր չէր։ «Երբ ծառերը աճում են ոչ բարենպաստ պայմաններում, նրանցում ձեւավորվում են հյուսվածքներ, որոնցով կարողանում է ավելի մեծ քանակությամբ ջուր տեղափոխել»,-հայտարարել է հետազոտող Ֆրենսիս Շվարցեն։ Բացի այդ  «երկարաոտ քսիլարիա» սնկի պատճառով ծառի խտությունը ավելի է նվազում եւ արդյուքնում փայտանյութը ավելի լավ է հաղորդում ձայնը։