Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում արձագանքել է հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահի խոսքերն ուղղված փոքրիկ աղջկան։

Կարո Փայլանը գրել է․ «Այդ ի՞նչ անխղճություն է։ Իսկ ծափահարողները․․․»։

Նշենք, որ Մարաշ քաղաքում հանրահավաքի ժամանակ Էրդողան հարթակ է կանչել զինվորականի հագուստով փոքրիկ աղջկա եւ ասել․ «Եթե նա էլ պատերազմի ժամանակ զոհվի, նրա դիակն էլ Թուրքիայի դրոշով կփաթաթենք։ Աղջիկ ջան, դու ամեն ինչ պատրա՞ստ ես»։ Այս հարցին աղջիկը դրական է պատասխանել, իսկ հավաքվածները ծափահարել են։