Վերջին համապետական ընտրությունների ժամանակ1800-ից ավելի տեղամասերում ՍԴ դիմած ուժի բոլոր սուբյեկտները ստորագրել են բոլոր արձանագրությունները՝ առանց վերապահման, այդ դեպքում՝ ինչի՞ հիման վրա կարող է ՍԴ-ն անվավեր ճանաչել ընտրություններ արդյունքները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է իշխող կոալիցիայի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի առաջին պաշտոնի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Ելք» խմբակցության խպատգամավոր Արարատ Միրզոյանը դիմելով Գագիկ Հարությունյանին, հարցրեց. «1995 թվականից ի վեր Հայաստանում ընտրությունները կեղծվել են, ընտրությունների մեխանիզմի չկայացման, ժողովրդավարական ավանդույթների ձախողման մեջ դուք ձեզ, որպես ՍԴ նախագահ, ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, թե ոչ»:

Ի պատասխան Գագիկ Հարությունյանն ասաց. «Ինձ մեղավոր չեմ համարում, որովհետեւ դուք այդ հարցադրումները կատարում եք ընդհանուր զգայական հիմքերով կամ ձեր ձեռքի տակ եղած նյութերի հիման վրա, իսկ մենք մեր ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա»:

Նա հիշեցրեց, որ վերջին 2 համապետական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը դիմել են ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. «Այդ ուժը ընտրատեղամասերում ունի շուրջ 2000 իրավասուբյեկտ, որոնք պետք է արձանագրություններ կազմեն, ստորագրեն, դիմեն համապատասխան դատարաններ, փաստական հիմքեր ստեղծեն եւ դիմեն ՍԴ: Վերջին ընտրությունների ժամանակ1800-ից ավելի տեղամասերում այդ ուժի բոլոր սուբյեկտները ստորագրել են բոլոր արձանագրությունները՝ առանց վերապահման: Քաղաքական ուժն ասում է՝ ընտրություններն անվավեր ճանաչեք. Ինչի՞ հիման վրա:

Մեզ ասում են՝ դուք գնացեք տեղում պարզեք՝ խախտում եղել է, թե ոչ, նոր որոշում կայացրեք: Սա դատական պրոցես է, որն ունի իր կանոնները: Այդ ապացուցողական հիմքերն իրենք պետք է ստեղծեն»:

Եթե չհասնենք դատական իշխանության անկախության, հիմնական խնդրի լուծումը կմնա օդում կախված. Գագիկ Հարությունյան

Դատական իշխանությունը չունի բավական դեր իշխանության մյուս թեւերին զսպելու եւ հակակշռելու համար. Գագիկ Հարությունյան

Անսպասելի շրջադարձ ԱԺ-ում. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Մարտի 1-ի դեպքերի մասին հայտարարության նախագիծը օրակարգ ընդգրկելուն