Ֆրանսիայում պաշտոնյաները չնայած սառնամանիքին մեկ գիշեր կանցկացնեն փողոցում, որպեսզի ուշադրություն հրավիրեն անօթեւանների խնդրի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  Էտամպ կոմունայի քաղաքապետի տեղակալ Էսոն Մամա Սին, փոխանցոում է Gazeta-ն։

«Չորեքշաբթի՝ փետրվարի 28-ին շուրջ 50 ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաներ կգիշերեն փողոցում՝ Աուստերլիցյան կայարանի մոտ»,-գրել է նա հրապարակման մեջ։

Նրա խոսքով, նախորդ տարի շուրջ 500 անօթեւաններ են մահացել  փողոցներում, իսկ այս տարվա սկզբին Ֆրանսիայի մայրաքաղաքում մահացել են եւս 13 մարդ։