Սաուդյան Արաբիայում առաջին անգամ փոխնախարարի պաշտոնում կին է նշանակվել, հաղորդում է Arabnews-ը: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը Թամադեր բին Յուսեֆ ալ Ռամահին նշանակել է աշխատանքի եւ սոցիալական զարգացման փոխնախարարի պաշտոնում:

Բացի այդ, Սալման թագավորը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության զարգացման նախագծերին: Նախագծում ներկայացված են նախարարության տեսլականը եւ ռազմավարությունը, կազմակերպչական կառուցվածքը, մարդկային ռեսուրսների կառավարման պահանջները եւ ազգային պաշտպանության ռազմավարությունը: Թագավորը նաեւ հայտարարել է մի շարք առանցքային քաղաքացիական եւ զինվորական նշանակումների մասին: