Բիզնեսում Դոնալդ Թրամփի կուռքերից մեկը կարող է զարմանք առաջացնել: Նա քիչ էր հայտնի, եւ դա իրեն դուր էր գալիս: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա խիզախ օդաչու էր: Իսկ գործարքներ կնքելու խաղահրապարակներում նա ապագա նախագահի հակապատկերն էր՝ ինքնակարգապահության, խոնարհության եւ վայելչության մարմնավորում, գրում է Fortune-ը:

Քըրք Քըրքորյանը՝ self-made միլիարդատերը եւ հյուրանոցների դեվելոփերը, իր կարիերան սկսել էր առանց գրոշի։ Նախքան հոլիվուդյան կինոմագնատ, Լաս Վեգասում խաղատների սեփականատեր եւ Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը դառնալը՝ նա թողել էր դպրոցը 8-րդ դասարանում: Նրա բարեգործական գործունեությունը եւս նրան  երկրի առատաձեռն մագնատներից մեկը դարձրեց:

 Նա Դոնալդ չէր շատ առումներով, սակայն Թրամփը Քըրքորյանին բիզնեսի թագավոր էր համարում: Երբ «Նյու Յորք Թայմս»-ի թղթակիցը Քըրքորյանին «բոլոր առեւտրականների աստված» էր անվանել, Թրամփը նրան «թագավոր» էր անվանում եւ հրապարակավ հայտարարում էր. «Ես սիրում եմ այս տղային»:

Երկու միլիարդատեր գործընկերների պատմություններն ակնհայտ զուգահեռներ ունեն, բայց, թերեւս, ավելի հետաքրքիր է այն, թե որքան տարբեր էին նրանք ժամանակակից ամերիկյան երազանքի զարմանալիորեն նման տարբերակներին հասնելու իրենց մոտեցումներում:

Այն ժամանակ, երբ Քըրքորյանը 2015 թվականին մահացավ 98 տարեկանում, նրան էին պատկանում The Strip-ի խոշոր հյուրանոցների եւ խաղատների մեծ մասը: Սակայն նրա անունը չկար դրանցից եւ ոչ մեկը վրա: Չնայած նա վերափոխել էր ամերիկյան խաղատնային «Մեքքան», Քըրքորյանի անունը երբեք չի հայտնվել փողոցների անվանումներում, ավտոկայանման հարթակների կամ անձնական կայանատեղիի վրա: Մինչդեռ Լաս Վեգասի հորիզոնում 64 հարկանի Trump հյուրանոցի վրա տեղադրված են հսկայական T-R-U-M-P ոսկե տառերը:

Զսպված Քըրքորյանը խուսափում էր ԶԼՄ-ների միջամտությունից: Նա հրաժարվել էր հարցազրույցներից եւ ապրում էր՝ ոչինչ չբացահայտելով իր անձնական եւ գործնական հետաքրքրությունների մասին: Քըրքի առաջին  պատվիրանն էր՝ չափից շատ մի խոսիր: Երկրոդը՝ երբեք չխոսել սեփական անձի մասին:

Թրամփն իր ինքնագովազդով հայտնի էր քաղաքականության մեջ մտնելուց շատ ավելի վաղ: Մինչեւ նախագահ դառնալը, նա իր աշխատակիցների միջոցով անձնական եւ գործնական տեղեկություններ էր փոխանցում մամումլին:

Չնայած կատաղի մրցակցությանը՝ Քըրքորյանը թշնամիներ չուներ: Անգամ լարված բանակցություններից հետո, մրցակիցները հաճախ հայտնվում էին նրա ընկերների թվում: Նրա մտերիմ գործընկերները ասում էին, որ նա երբեք ուրիշների մասին վատ չէր խոսում:

Թրամփի արձագանքը Forbes-ի ցուցակում իր վարկանիշի անկմանը նույնպես բնորոշ էր իրեն: Նա ամսագրի հանգուցյալ հրատարակիչ Մալքոլմ Ֆորբսին մեղադրեց նրանում, որ նա  «տանուլ տվածը իմ շնորհիվ ետ բերեց գերեզմանից»:

Քըրքորյանը խուսափում էր ինչպես հայտնիության հատկանիշներից, այնպես էլ քաղաքական ակտիվության մասնակցությունից: Բայց նա նաեւ հիանում էր Թրամփով, հնարավոր է, անգամ նախանձում էր լսարանը գրավելու նրա ունակությամբ:

Բնական է, որ ոչ կրթված հայ գաղթականների համեստ որդու մոտ չէին հաջողվում հանրային ելույթները:

 «Ես կցանկանայի խոսել ինչպես Թրամփը», - ասել էր նա ընկերներին:

Եվ, եթե Քըրքորյանը ողջ լիներ, նա տպավորված կլիներ 2016 թվականին Թրամփի նախագահական թեկնածության հանդգնությունից: Քըրքորյանի՝ հերոսկան ռազմական օդաչուի համար, թվում է թե, անվախ խաղացողի, որը ժամանակին համարձակվել էր մեկ միլիոն դոլար դնել խորանարդների մեկ նետման համար, որը Լաս Վեգասում բազմիցս խոշոր իրադարձությունների ժամանակ վտանգում էր իր ճակատագիրը, Սպիտակ տունն, իհարկե, ընկալվում էր որպես խոշոր խաղադրույքի՝ գովասանքի արժանի հաղթանակ:

Բայց Քըրքորյանը, հնարավոր է, կգովեր Թրամփի քարոզարշավը, իսկ թվիթները՝ ամենայն հավանականությամբ, ոչ այնքան: