Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հորեղբոր որդուն՝ Իգոր Պուտինը, ենթադրաբար փողերի լվացմամբ է զբաղվել՝ այդ նպատակով օգտագործելով դանիական խոշոր Danske Bank–ի մասնաճյուղը Էստոնիայում։ Այս մասին հայտնել է դանիական Berlingske թերթը՝ վկայակոչելով Danske Bank–ի զեկույցը։

Ենթադրվում է, որ Իգոր Պուտինը փողերի լվացում է իրականացրել, օգտագործելով Lantana Trade ընկերությունը, որը 2013 թվականին Բրիտանիայի ռեեստրում գրանցել է շատ փոքր շրջանառություն, չնայած այն հանգամանքին, որ հսկայական փողեր էինուղարկվել ընկերության հաշվին։

Danske Bank–ի էստոնական բաժանմունքը պարզաբանել է, որ Lantana Trade սեփականատերերը կապ ունեն մի շարք ռուսական ֆինանսական ինստիտուտների հետ, այդ թվում Պրոմսբերբանկի հետ, որը լիցենզիայից զրկվել է 2015 թվականին, երբ լուծարվել է կազմակերպությունը։

Հետաքրքիր է, որ Պրոմսբերբանկի կառավարման խորհրդում ներգրավված է եղել նաեւ Իգոր Պուտինը։