Փետրվարի 27-ին Մոսկվայում ձերբակալված լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը որոշում է կայացրել լքել  Ռուսաստանը: Այս մասին նա հայտնել է «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում, փոխանցում է «Լենտա»-ն:

«Արտաքսելու են ինձ, թե ոչ, ես որոշում եմ կայացրել, որ մեկնում եմ Եվրամիություն: Հերի՛ք է դեգրադանալ, անհրաժեշտ է զբաղվել նրանով, ինչն ինձ հաճույք է պատճառում եւ առաջընթաց տալիս»,- գրել է Մացեյչուկը:

Լրագրողը նաեւ հավելել է, որ «մարդկայնորեն սիրում է ռուսներին»: «Հույս ունեմ, որ կգա մի օր, երբ բոլորս միասին կնստենք, կխմենք, նարգիլե կծխենք եւ ինքներս մեզ մի քանի ջերմ խոսք կասենք»,- գրել է նա՝ ամեն ինչի համար շնորհակալություն հայտնելով լեհերին, ուկրաինացիներին, ռուսներին, հայերին եւ նույնիսկ՝ «անիծված անհոգի» ամերիկոսներին»:

Մերձմոսկվայում ձերբակալվել է լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը