Մի շարք միջոցառումներ են իրականացվում հայկական շուկայում կաթնամթերքի կեղծման դեպքերի հայտնաբերման եւ հարցի լուծման ուղղությամբ։ Այս մասին փետրվարի 28-ին՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին այն մասին, թե Կառավարությունն ինչ–որ քայլեր իրականացնում է պարզելու համար, թե ինչպես է լեւոմեցետին անտիբիոտիկ պարոնակող կեղծ կաթնամթերքը՝ թթվասերի տեսքով հայտնվել խանութների դարակներում։
Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, այս թեմայով արդեն իսկ տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ, մասնավորապես, Ծառուկյանի խմբակցության պատգամավորների հետ:
Իր հերթին Զեյնալյանը նշել է, որ խնդիրը շատ ավելի լուրջ հիմքեր ունի:
«Այս արտադրանքը արտադրվում է Հայաստանում եւ արտադրանքի վրա դա նշված է: Հետեւաբար, այս ցածրորակ արտադրանքը կարող է հարվածել ինչպես երկրի հեղինակությանը, այնպես էլ այստեղ արտադրվող մյուս ապրանքներին», - պարզաբաել է պատգամավորը:
Պետք է նշել, որ Հայաստանում ապրանքների շուկայի ուսումնասիրության արդյունքում լրագրողները լուրջ խախտումներ են հայտնաբերել, մասնավորապես`կաթնամթերքի արտադրության ոլորտում:




























