Հայաստանի ՀՆԱ-ն 2017 թվականի արդյունքներով աճել է 7,5 տոկոսով։ Այդ մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
ՀՆԱ ֆիզիկական ծավալը տարվա կտրվածքով կազմել է 5.580 տրլն դրամ (11.6 մլրդ դոլար)։ Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՆԱ աճը դանդաղել էր 0,2 տոկոսով՝ 2015-ի 3,2 տոկոսի համեմատ։ 2017 թվականի ցուցանիշն ամենաբարձրն է վերջին տասնամյակում։
Տնտեսական աճը 2017թ. համար ապահովվել է հիմնականում ծառայությունների ոլորտի հաշվին՝ 14,4 տոկոսով, առեւտրի՝ 14 տոկոս, եւ արդյունաբերական ոլորտի՝ 12,6 տոկոս, հաշվին։ Համեմատաբար համեստ աճ են արձանագրել էներգեհամալիրը՝ 6,1 տոկոս, գյուղատնտեսական ոլորտը՝ մոտ 3%, շինարարական ոլորտը՝ 2,2%։
2017թ. վիճտվյալների համաձայն, առաջատարը առեւտրի ոլորտն է՝ 2.6 տրլն դրամ (5.4 մլրդ դոլար) ծավալով, երկրորդ տեղում՝ արդյունաբերությունն է 1.7 տրլն դրամ (3.4 մլրդ դոլար), երրորդ տեղում՝ ծառայությունների ոլորտն է՝ 1.5 տրլն դրամ (3.01 մլրդ դոլար)։
Արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3100.4 մլրդ դրամ՝ տարեկան 26,9 տոկոս աճով։ Արտահանումն աճել է 25,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 27,8 տոկոսով։




























