Հայաստանի սպառողական շուկայում  2018 թվականին հունվարին գնաճը 2.7 տոկոս է կազմել: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Հունվարյան գնաճը հիմնականում պայմանավորված էր պարենային ապրանքների գների 5.7 տոկոս աճով:

Ոչ պարենային ապրանքների գները աճել են 15 տոկոսով: Ծառայությունների սակագների աճը 0.2 տոկոս է կազմել: Հունվարյան գնաճը հիմնականում պայմանավորված է մրգերի գների՝ 10 տոկոս եւ բանջարեղենի՝ 34.3 տոկոս աճով: Բացի այդ, գների ընդհանուր մակարդակի վրա ազդել է բենզինի, դիզելային վառելիքի եւ գազի գների 11.2 տոկոսանոց աճը, ընդ որում, այս խմբի ապրանքների ազդեցությունը 2.54 տոկոսային կետ է կազմել: