Ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտը երկարատեւ անկումից հետո 2017 թվականին արտադրության նշանակալի աճ գրանցեց։ Այս մասին մարտի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։
Նրա խոսքով, արտադրության ընդհանուր աճը 4 տարվա ընթացքում աճել է 10 անգամ՝ նախորդ տարի հասնելով 103 միլիոն դոլարի, այն դեպքում, երբ 2013 թվականին այդ ցուցանիշը 10 մլն դոլարը չէր գերազանցում։ «Կտրուկ անկումn ադամանդագործության ոլորտում սկսել է համաշխարհային ֆինանսա–տնտեսական ճգնաժամից հետո։ Այսօր ոլորտn աստիճանաբար վերականգնում է դիրքերը»,–նշել է խորհրդականը։ Ներկայումս խնդիր է դրված մինչեւ 2021 թվականը ադամանդագործության ծավալներն ավելացնել մինչեւ 350 մլն դոլար։
Սա 2003 թվականի ցուցանիշն էր, որը ադամանդագործության աճի բարձրակետն էր։ «Ոսկերչության եւ ադամանդագործության պոտենցիալը կազմում է 1 միլիարդից ոչ ավելի։ Այս ծավալին մենք կհասնենք արդեն 2030 թվականին՝ բիզնեսը խանդավառություն է ցուցաբերում, եւ դա մեզ հույս է ներշնչում աճի տեմպերի հետագա արագացման համար»,–հավելել է Մկրտչյանը։ Նրա խոսքով, հայ ոսկերիչները հիմնականում հումքը գնում են Ռուսաստանից եւ Բելգիայից, իսկ ապագայում սպասվում են մատակարարումներ Հարավաֆրիկյան հանրապետությունից: Հումքի առաջատար մատակարարը մնում է ռուսական «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը: Պատրաստի ոսկերչական իրերի արտահանման ավանդական շուկաներn են մնում Բելգիան, Միացյալ Նահանգները եւ Միացյալ Արաբական Էմիրությունները: Ներկայումս պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի հետ Աստանայում հայկական ոսկերչական տաղավարի բացման վերաբերյալ:
Հանդիպման մյուս մասնակիցը Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը իր հերթին հայտարարել է, որ ոսկերչության եւ ադամանդագործության հիմնական շwւկան ԵՏՄ–ն է, որն ունի իր առանձնահատկություններն ու բարդությունները, մասնավորապես պրոբների փոխադարձ ճանաչման բացակայությունը։ Հույս ունեմ, որ խնդիրը լուծում կստանա, հատկապես եթե այն քննարկվել է կառավարությունների ղեկավարների մակարդակով 2017 թ. հոկտեմբերին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։




























