Սաուդյան Արաբիան Եգիպտոսի տարածքում մեգաքաղաք կկառուցի։ Այս մասին հավորդել է CNBC–ն՝ վկայակոչելով  Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հայտարարությունը։ Նա նախագծի մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից հետո, հաղորդում է  Lenta–ն։

Քաղաքը տեղակայված կլինի Սինայի թերակղզում։ Նախագծի իրականացման համար կստեղծվի 10 միլիարդ դոլար ծավալով ֆոնդ։ Մեգաքաղաքի կառուցման մասին հայտարարվել է Եգիպտոսի նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ, ընտրություններում երկրորդ ժամկետի համար առաջադրվել է նաեւ Աս Սիսիին։

2017 թվականի հոկտեմբերին Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել էր Կարմիր ծովի ափին նորարարական  NEOM քաղաքի կառուցման մասին։ Քաղաքը զբաղեցնելու է 26 հազար կիլոմետր քառակուսի տարածք եւ գտնվելու է մի քանի կղզիների վրա միանգամից։ Քաղաքը կառուցվելու է Թագավորության հյուսիս–արեւմուտքում՝ եգիպտական Սինայի թերակղզու տարածքից քաղաքը բաժանելու է ծովածոցը։