Ամերիկյան Coca–Cola-ն՝ ոչ ալկոհոլային ընպելիքների աշխարհում խոշորագույն արտադրողը, իր 125-ամյա պատմության մեջ առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ արտադրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Թույլ ալկոհոլային խմիչքը կհայտնվի ճապոնական շուկայում՝ փորձ անելով ճնշել երկրում հայտնի մյուս ապրանքանիշերը։

Նշենք, որ դրանցում ալկոհոլի պարունակությունը տատանվում է 3-8 տոկոսի միջեւ։ Այն հաջողությամբ մրցակցում է գարեջրի հետ եւ լայն տարածում  է գտել կանանց շրջանում։