Աջափնյակ թաղամասում  մարտի 8–ին վթարված տրոլեյբուսը վերանորոգելիս վայր ընկած տղամարդկանից մեկը՝ 62-ամյա Գեղամ Քարամյանը հիվանդանոցում  մահացել է։  Տեղեկությունը  NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արա Ղազարյանը։  Նա հայտնել է, որ  հիվանդանոց տեղափոխված մյուս տղամարդու՝ Ս. Գասպարյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին, ժամը 16:00-ի սահմաններում Աջափնյակ թաղամասում վթարված տրոլեյբուսը վերանորոգելիս երկու աշխատակից է ընկել  էին 4 մետր բարձրությունից: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատակիցները կանգնած են եղել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված եւ վթարային ազդանշանները միացրած ԳԱԶ-53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, երբ հանդիպակաց երթեւեկելի գոտիով անցել է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա եւ բախվել տրոլեյբուսի վթարված ճոպանին: Արդյունքում աշխատակիցները վայր են ընկել մոտ 4 մետր բարձրությունից: