Տամբովի բնակիչը իր կենակցուհու 4-ամյա դստերը քմահաճությունների եւ չլսելու պատճառով ծեծելով մահվան է հասցրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ քննչական մարմինները տեղեկություններ են ստացել Տամբովի բնակարանում գլխին եւ մարմնին բազմաթիվ վնասվածքներով 4-ամյա աղջկա մարմնի հայտնաբերման մասին: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «մանկահասակի սպանության» հոդվածով, որի համար մինչեւ ցմահ բանտարկություն է նախատեսվում: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխայի մոր հետ բնակվող 29-ամյա կենակիցը:
«Քննության վարկածով՝ 2018-ի մարտի 8-ին կասկածյալը քմահաճությունների եւ չլսելու պատճառով կենակցուհու մանկահասակ դստերը ծեծել է: Հաջորդ օրն առավոտյան մայրն աղջկան մեռած է հայտնաբերել եւ ոստիկանություն է զանգել» — նշվում է հաղորդագրության մեջ:



























