Մարտի 10-ին, ժամը 02:42-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ ոսկու հանքի մոտակայքում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան խափանվել է եւ չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 37-րդ կմ-ից «ՎԱԶ-21015» մակնիշի 05 SL 966 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդին եւ 6 ուղեւորներին տեղափոխել են թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատ: