Սիրիայի Հալեպ նահանգի Հմեյմիմ օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարված ռուսական ռազմատրանսպորտային Ան-26 օդանավում կառավարման խնդիրներ են առաջացել, հաղորդում է Коммерсант.ру–ն։
Ենթադրվում է, որ ինքնաթիռի թեւերը արձակելիս, դրանցից մեկը կոտրվել է, որի պատճառով օդանավը կողաշրջվել է, որի պայմաններում նույնիսկ փորձառու անձնակազմը ոչինչ չի կարողացել անել։
Հիշեցնենք, մարտի 6-ին Սիրիայում կործանվել էր ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը։
Վթարը տեղի էր ունեցել Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ, ժամը 15։00–ին։ Ինքնաթիռը բախվել է գետնին՝ թռիչքուղուց մոտ 500 մետր հեռավորության վրա:
Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել
ՌԴ ՊՆ–ում նշել են Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը




























