Այս տարի հունվարի սկզբներին հանրապետությունում գրանցված թունավորման դեպքերի թիվը գրեթե նույնն է անցյալ տարի նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի համեմատությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։
«2010-ի հունվարին Հայաստանում գրանցված թունավորման 45 դեպքի դիմաց այս տարվա հունվարի սկզբներին ունենք դեռեւս 16-ը։
Հատկանշական է, որ զգալի մաս են կազմում ալկոհոլային թունավորումները։ Ընդ որում, դրանց մեծ թիվը պայմանավորված է ոչ թե խմիչքների որակի, այլ բացառապես դրանք չարաշահելու հետ։ Հակառակ ալկոհոլային թունավորումների՝ այս տարի դեռեւս չեն գրանցվել սնկային թունավորումներ»,- ասաց հանրապետության գլխավոր թունաբանը՝ հույս հայտնելով, որ մինչեւ ամսվա վերջ թունավորումների թիվը հանրապետությունում չի գերազանցի 40-45-ը:





























