Նյու Յորքում ուղղաթիռի վթարի զոհերի թիվը հասել է  5-ի, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: 2 մարդ մահացել է տեղում, 3-ը՝ հիվանդանոցում: Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ վթարի հետեւանքով առնվազն 2 մարդ է մահացել:

Ուղղաթիռը վթարի էր ենթարկվել կիրակի երեկոյան Իսթ-Րիվեռում: Ուղղաթիռում ընդհանուր առմամբ 6 մարդ կար: Օդաչուին հաջողվել էր ինքնուրույն լողալով փրկվել: Ոստիկանությունը հաղորդել էր, որ ուղղաթիռը օգտագործվել է լուսանկարներ անելու համար: Վթարի պատճառը դեռ հայտնի չէ: NBC-ի կողմից հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է ուղղաթիռը վայրէջք կատարում ջրի վրա, ապա՝ շրջվում եւ սուզվում ջրի մեջ: